«Դիլիջան» ազգային պարկում ծնվել է կովկասյան ազնվացեղ եղջերուի առաջին ձագը
Այսօր՝ հունիսի 16-ի առավոտյան, «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման կենտրոնում ծնվել է առաջին ձագը։ Փոքրիկ եղջերուն գտնվում է առողջ վիճակում: Նա արու է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կովկասյան ազնվացեղ եղջերուն անօրինական որսի արդյունքում վերացել էր:
Հիշեցնենք, որ եղջերուներին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան են բերել մարտի 18-ին։
Ներկրման նախաձեռնությունը պատկանում է WWF հայաստանյան մասնաճյուղին, որը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին, իրականացնում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր: