Դժգույն ու վատ խաղ խաղալով՝ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրալիայի ընտրանուն
Քիչ առաջ «Կազան արենա» մարզադաշտում ավարտվեց C խմբի ֆավորիտ Ֆրանսիայի ու Ավստրալիայի հավաքականների միջև կայացած հանդիպումը։ Մեղմ ասած Ֆրանսիայի ընտրանին խաղաց անհետաքրքիր ու դժգույն ֆուտբոլ։
Հանդիպման 58-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, իսկ 3 րոպե անց ավստրալացիները նույնպես ստացան 11մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց թիմի ավագ Միլ Յեդինակը:
Միայն հանդիպման 81-րդ րոպեին Պոլ Պոգբան կարողացավ խփել 2-րդ գնդակն ու հաղթանակ պարգևել ֆրանսիացիներին։