«Լա՛վ իմացեք, Մանվելը չի՛ լինելու, Սերժից ուժեղ չլինի»․ Էջմիածինցիները շրջափակել են Գրիգորյաններին պատկանող մեքենան (տեսանյութ)
Էջմիածնում արտակարգ իրավիճակ է։ Էջմիածնի քաղաքացի Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով գտնվում է գեներալ Գրիգորյանին պատկանող մեքենաների մոտ, որոնք շրջափակվել են քաղաքացիների կողմից և ոստիկանության հսկողության տակ են։
Նա պահանջում է բացել մեքենաները, քանի որ կասկածներ ունի, որ այդ մենքենայում զենք կա, սակայն սեփականատիրոջ բացակայության պատճառով մեքենաները չեն բացվում։
Ականատեսների խոսքով, գեներալի մարդիկ այս մեքենաների մեջ զենք են դրել։ Այստեղ են նաև քաղաքացիներ, որոնք ևս պահանջում են բացել մեքենաները և հանել այնտեղի պարունակությունը։ Կասկածներ կան նաև, որ այս պահին մեքենայի մեջ Գրիգորյանների ընտանիքից մարդիկ կան։
«Ժողովուրդ, լավ իմացեք, Մանվելը չի լինելու, Սերժից ուժեղ չլինի»,-բացականչեց հավաքվածներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում․