Կաշառք ստանալու պահին ՊՆ փոխգնդապետ է ձերբակալվել
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները կաշառքի հերթական դեպքն են բացահայտել.
«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:
2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով:
Գ.Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»։