Ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվել է
Հունիսի 16-ին, ժամը 01:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թրջվել է բնակարանի խոհանոցի և հյուրասենյակի հատակը (4քմ):
Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են ջրի հոսքը: