«Ժողովուրդ». Ինչո՞ւ են մեկը մյուսի հետևից ազատ արձակվում քաղբանտարկյալները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս օրերին ՀՀ դատարանները մեկը մյուսի հետևից ազատ են արձակում քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող անձանց: Հատկանշական է փաստը, որ մինչև թավշյա հեղափոխության հաղթանակը նույն այդ անձանց ազատ արձակելու՝ պաշտպանների բոլոր միջնորդություններին մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ, բնականաբար, մերժում:
Սակայն հիմա՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, դատախազները, ընդհակառակը, համաձայնում են միջնորդություններին: Ու սա այն դեպքում, երբ բուն քրեական գործերով որևէ բան չի փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը դատախազների վերաբերմունքի փոփոխության պատճառների մասին հարցում էր ուղարկել: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ այսպես է պատասխանել. «Ձեր կողմից նշված գործերով խափանման միջոցների վերաբերալ մեղադրողների դիրքորոշումները հստակ արտահայտվել են դատական նիստերի ժամանակ համապատասխան միջնորդությունների կապակցությամբ նրանց արտահայտված հիմնավորումներում»:
Միայն թե անկեղծորեն խոստովանենք՝ դատախազները որպես հիմնավորում որևէ լուրջ փաստարկ չեն նշել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում