Մոտ 800 000 դրամ աշխատավարձ ստացող նախարարները Երևանում տուն վարձելու համար կստանան ևս 100 000 դրամ
Կառավարության այսօրվա նիստում միաձայն որոշվեց «օգնել» մոտ 800 հազար աշխատավարձ ստացող նախարարներին: Այն նախարարները, ովքեր Երևանում չեն ապրում, բացի աշխատավարձից, բնակարանի վարձելու համար կստանան հավելյալ 100 հազար դրամ:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել՝ ամսական 100 000 ՀՀ դրամ»:
Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի կողմից վարչապետին ուղղված դիմումի հիման վրա:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի պատգամավորներին ևս այս սկզբունքով գումարներ էին հատկացվել, ինչը ժամանակին մեծ աղմուկ հանեց: