Էլցանցում գործից հասկացող մարդ կա՞․ գիտեմ, որ վարչապետը նոր է, բայց ես աջակցել եմ իրեն, չեմ կարող սպասել (տեսանյութ)
«Ասում են` վարչապետը նոր ա, ապասեք, բայց եթե մի գյուղում, ասենք՝ բժիշկ նշանակվի ու հիվանդ մարդ լինի, սպասի, մինչև մի քիչ անցնի՞, հիմա՛ է պետք նրան դիմել»,-ասաց Արուսյակ Սահակյանը, ով կառավարություն էր եկել իր հոսանքի հետ կապված խնդրով։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տարիներ շարունակ իր բազմամարդ ընտանիքի էլեկտրաէներգիայի վարձը վճարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց հիմա Էլցանցը ասում է, թե ինքը 6 հարյուր հազար դրամից ավելի պարտք ունի։
Արուսյակ Սահակյանը ցույց է տալիս կտրոններն ու վստահեցնում, որ Էլցանցի կողմից խաբեություն է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում.