ՌԴ-ն արգելում է Հայաստանից ողջ կենդանատեսակների ներկրումը
Ռոսսելխոզնադզորը հունիսի 14-ից արգելել է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի ողջ կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Ռոսսելխոսնադզորի պաշտոնական էջում։
Մանրամասնում են, որ ՌԴ-ն ապահովագրում են մարդկանց և կենդանիների կյանքի համար վտանգավոր հիվանդությությունների թափանցումից։
Կան որոշակի բացառություններ, օրինակ թույլատրվում է միայն անձնական շների, կատուների, կզաքիսների, գերմանամուկի, դեղձանիկի, թութակների ներկրումը, սակայն այստեղ կա քանակային սահմանափակում․ թույլատրվում է միայն նույն տեսակից երկու կենդանի։
Հիվանդությունների, տեսակների մասին Ռոսսելխոզնադզորը չի նշում։
Սովորաբար, ամեն տարի, այս կամ այն հիվանդությունների, նրանց տարածվածության վերաբերյալ որևէ տեղեկատվություն սպրդում է մամուլ, սակայն այս տարի գրեթե չկա, սա ոչ թե խոսում է, որ հիվանդությունները տարածված չեն, այլ պարզապես այդ մասին չեն խոսում, կամ էլ տեղեկությունները հմտորեն թաքցվում են։
Այնպես ինչպես օրինակներեր նախկինում եղել են։
Դժվար ՌԴ-ն գնար այդ քայլին, եթե որևէ հիվանդության աղբյուր Հայաստանում չլիներ, նման որոշումների հետևում սովորաբար լուրջ իրավիճակ է լինում։
Վերջին շրջանում քաղաքական փոփոխությունները գյուղատնտեսական զարգացումները թողել են հետին պլան, չի բացառվում, որ նաև այդ միտումն է ազդել, սակայն դեռևս կոնկրետ ոչինչ չկա, ենթադրություններ։
Եթե ՌԴ-ն անարդարացի է վարվում և հայկական կողմում կենդանական որևէ հիվանդություն, որի համար արժեր արգելել կենդանիների մուտքը ՌԴ արգելեր, ապա երևի Սննդի անվտանգության պետական ծառայությունը պետք է հանդես գա որոշակի հայտարարությամբ, եթե՝ ոչ, սպասենք հիվանդությունների հայտնաբերմանը: