Վերջապես խոսեց Անտուան Գրիզմանը․ որտե՞ղ է հանդես գալու այս մրցաշրջանում ֆրանսիացին
Կարելի է ասել, որ արդեն 7-8 ամիս է, ինչ ֆուտբոլային աշխարհն անհամբերությամբ սպասում է Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի որոշմանը, թե վերջապես հաջորդ մրցաշրջանում նա որտեղ հանդես կգա։
Ինչպես հաղորդում են իսպանական սպորտային պարբերականները, ֆրանսիացին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա «Ատլետիկոյում»։
Ընդգծենք նաև, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Գրիզմանը մերժել է կատալոնական «Բարսելոնային»։