Արցախի գեղեցկությունը NEWSPRESS.am-ի աչքերով (ֆոտոշարք)
Արցախն իր գեղեցկությամբ յուրահատուկ է Հայկական լեռնաշխարհում։ Դեռ պատմական ժամանակներից այս հողում կառուցվել են անառիկ բերդեր, գեղեցիկ ու շքեղ եկեղեցիներ։ Այստեղ է կառուցվել առաջին դպրոցը։
Արցախում են գտնվում մելիքությունների ապարանքներն ու այդ պալատներին կից եկեղեցիները։ Ոմանց համար Արցախում կան տարածքներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն ու կարելի է հեշտ հանգիստ այդ հողը տալ թշնամուն։ Իսկ ոմանք պայքարում են այդ հողի շենացման ու ծաղկման համար։
Պետք է ընդգծել նաև, որ վերջին տարիներին Արցախը դարձել է տարածաշրջանի ամենաակտիվ զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Օտարերկրացիների համար հետաքրքիր է, թե իրականում ի՞նչ տարածք է Արցախը, ովքե՞ր են ապրում այնտեղ ու ինչո՞ւ են պայքարում իրենց անկախության համար։
Ներկայացնում ենք NEWSPRESS.am-ի բացառիկ ֆոտոշարքն Արցախից։