ԲՈՀ նախագահը տարիքով բավականին փոքր է, մի քիչ լկստված նկարներ է արել․ ԿԳ նախարար
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ժպիտով է վերաբերվում ԲՈՀ նախագահի կիսամերկ լուսանկարներին։ Համենայնդեպս կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում նա Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանի նշանակմանը, Արայիկ Հարությունյանը ժպտաց․
«Երևի դուք նկատի ունեք նրա նկարները... (ժպտում է). նա տարիքով բավականին փոքր է, դրանք հայտնվել են պատանեկության տարիներին, մի քիչ լկստված, մի քիչ չգիտեմ՝ ինչ նկարներ են...երևի բոլորս էլ կունենանք էդպիսի նկարներ... եկեք դրա վրա չհիմնվենք․․»,- ասաց նախարարը։