Եռամարտն օլիմպիական մարզաձև չէ, և մենք իրավունք չունենք չգնահատելու հաղթողներին. Ծառուկյանը՝ մարզիկներին (տեսանյութ)
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ուժային եռամարտի Հայաստանի հավաքականին, որը վերջերս հաղթական ելույթ էր ունեցել Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում: Մեր ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճել էր 23 մեդալ, որոնցից 18 ոսկե, 4 արծաթե և մեկը բրոնզե: Հաղթանակով վերադաձած մարզիկներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ չնայած մարզաձևն օլիմպիական չէ, սակայն ինքը, որպես հայրենական սպորտի ղեկավար, պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը՝ այն զարգացնելու համար