Մանե Թանդիլյանը՝ կառավարության նիստին
Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը մասնակցում էր կառավարության նիստի աշխատանքներին, իսկ թե ի՞նչ կարգավիճակով, հայտնի չէ։
Սովորաբար, երբ հրաժեշտ են տալիս պաշտոններին, նման կարևոր քննարկումների կամ գործընթացների չեն մասնակցում՝ թե՛ լիազորություն չունեն, թե՛ իրավասություն։
Պարզապես Մանե Թանդիլյանի մասնակցությունը կառավարության նիստին ևս մեկ ապացույց է, որ կառավարությունում խմորումներ են գնում, և եթե որևէ տեղից ճաքերը խորանան, նոր կառավարության նավը հանգրվանին ավելի շուտ կհասնի, քան նպատակադրել են։
Եվ հաստատ ոմանց մոտ մեղքի զգացում կա, որ Մանե Թանդիլյանը ներկա էր։