Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. վարչապետ
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոսկվա կատարած իր այցին։
Ըստ վարչապետի՝ այցն արդյունավետ էր, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, հայ-ռուսական հարաբերություններում էլ խնդիրներ չկան։
«Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի, նաև այցի արդյունքների հիման վրա նախարարություններին կոնկրետ հանձնարարականններ կտրվեն»,- ասաց վարչապետը։
Գերատեսչությունների աշխատանքի վերաբերյալ նշեց, որ կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանան մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, քանի որ, ըստ էության, Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի։
«Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել»,- ասաց նա։