Վիգեն Սարգսյանը ևս մեկ պաշտոնի հրաժեշտ է տվել
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Որոշման նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի մեջ:
Նախագծի համաձայն՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը»,- նշված է հիմնավորման մեջ: