Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից
Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 15-ի նիստում որոշեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքը՝ Աղվան Հովսեփյանը հանդիպում էր ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։
Հովսեփյանը տեղեկացրել էր ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։