Խոսում ենք տուգանքները վերացնելու քաղաքականությունից, դուք քննարկում եք՝ փարոսիկո՞վ տուգանեք, թե՞ առանց փարոսիկ (տեսանյութ)
Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որ ամեն քայլափոխի տուգանենք. սա քաղաքական հստակ պահանջ է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այդ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց տեսախցիկների հետ կապված փոփոխությունները՝ նշելով, որ մեծ թվով արագաչափեր այսօր չեն գործում, սակայն հիմնական արագաչափերը միացված են։
Անդրադառնալով ոստիկանության՝ գաղտնի նկարահանող մեքենաներին՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատեց, որ այդ մեքենաների վրա պետք է լինեն զգուշացնող փարոսիկներ։
«Չեմ հասկանում, մենք խոսում ենք տուգանքները վերացնելու քաղաքականությունից, դուք քննարկում եք՝ փարոսիկո՞վ տուգանեք, թե՞ առանց փարոսիկ»,- հարցրեց վարչապետը՝ հավելելով, թե ի՞նչ է նշանակում սա՝ տեսախցիկներ ենք դնում, որ ասենք՝ ժպտացեք, մենք ձեզ տուգանում ենք։
Մանրամասները՝ տեսանյութում