«Կարեն, հեռացի՛ր». Էջմիածնի բողոքի ակցիան՝ NEWSPRESS.am-ի լուսանկարներում
Էջմիածին քաղաքի հրապարակն այսօր մարդաշատ էր. էջմիածնեցիները և ոչ միայն, պահանջում էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ինչպես նաև պահանջում էին քաղաքն ազատագրել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի բռնապետությունից։
«Պահանջում ենք արտահերթ ընտրություններ», «Ո՛չ բռնապետին», «Մենք ենք տերը մեր քաղաքի», «Կարեն, հեռացի՛ր». այս և այլ գրություններով պաստառներն ունեին բողոքի ակցիայի մասնակիցները։
Նկատենք նաև, որ շատ ցուցարարներ էլ իրենց ձեռքում ունեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարներով պաստառներ։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է լուսանկարներ Էջմիածնի այսօրվա հանրահավաքից ու երթից: