Դուխո՛վ եղեք, դո՛ւրս եկեք. Ալինա Մարտիրոսյանը Գրիգորյաններին մերժելու կոչ է անում (տեսանյութ)
Մենք հաղթող ժողովուրդ ենք, մենք միշտ հաղթել ենք ու էս անգամ էլ հաղթելու ենք։ Այդ մասին Էջմիածնում Մանվել և Կարեն Գրիգորյանների հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։
«Էս քաղաքը սուրբ քաղաք ա ու պիտի իր ստատուսին համապատասխանի։ Գիտե՞ք՝ քրիստոնեությունը միայմ բառ չէ, դա պետք է լինի ապրելակերպ։ Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հաղթել ենք մեր թաշյա հեղափոխությամբ, հիմա նույնպես պիտի հաղթենք Էջմիածին քաղաքում»,- ասաց Մարտիրոսյանն ու կոչ արեց չվախենալ։
«Միասնության մեջ կա հաղթանակ։ Դո՛ւրս եկեք։ Մի՛ վախեցեք, դուք ոչ մի վատ բան չեք անում, դուք պայքարում եք ձեր ազատ ապրելու համար։ Խնդրում եմ, դուխով եղեք, դուրս եկեք։ Առա՛ջ»,- իր ելույթը եզրափակեց Ալինա Մարտիրոսյանը։