Կորեական թերակղզում ձյունը հալչում է
Արդեն մի քանի օր է միջազգային հարթակներում քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիային Կորեային նախագահ Կիմ Չեն Ընի միջև Սինգապուրում կնքված ապամիջուկայնացման պայմանագիրը։
Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ Հարավային Կորեան ևս հետ չի մնում հարևանի հետ կապված վերջին իրադարձություններից և արդեն հայտարարել է, որ աջակցում են ԱՄՆ նախագահին և Կիմ Չեն Ընին։
Նշենք, որ Սինգապուրում ի թիվս այլ հարցերի քննարկվել են 1950-ական թվականների պատերազմի ժամանակ անհայտ կորածների աճյունների փոխանակման հարցերը։ Բացի դրանից, Հարավային Կորեան չի բացառում, որ կդադարեցնի ԱՄՆ-ի հետ անցկացվող զորավարժությունները։