Աշխարհի դիվանագիտական ամենահին վեճը ստանում է հանգուցալուծում
Ամենահին դիվանագիտական վեճը մոտ է հանգուցալուծմանը:Մակեդոնիայի և Հունաստանի ղեկավարությունը համաձայնության են եկել նախկին հարավսլավական պետությունն անվանել Հյուսիսային Մակեդոնիա:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այդ մասին հայտնել է լրագրողներին: Արդեն 27 տարի է երկու երկրները վիճում են նախկին հարավսլավական պետության նոր անվանման շուրջ, այս խնդիրը խանգարում էր նաև Հյուսիսային Մակեդոնիային դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ:
Հույները դեմ էին, որպեսզի հարևան բալկանյան երկիրն անվանվի նույն կերպ, ինչ կերպ անվանվում էր հունական պատմական տարածքը՝ Հունաստանի հյուսիսում: Մտավախություն կար, որ նույն անվանումը դնելով, հետագայում տարածքային վեճերի առիթ կդառնար: Նոր անվանումը դեռ պետք է հաստատվի երկու երկրների Խորհրդարանների կողմից, սակայն, կարծես, հանգուցալուծումը տրված է:
1991 թվականին, Հարավսլավիայի փլուզումից հետո, ստեղծվեց Հյուսիսային Մակեդոնիան, որի բնակչության թիվը մոտավորապես երկու միլիոն է: Մինչ Մակեդոնիայի անվան հետ կապված հարցի վերջնական լուծումը, այն անվանվում էր Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիա: