Յուրա Մովսիսյանը վիրահատվել է
Շվեդական «Յուրգորդենի» հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը վիրահատվել է ու ամենայն հավանականությամբ բաց կթողնի 3-4 ամիս:
Այս մասին հաղորդում է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: Հայազգի ֆուտբոլիստը գրառման մեջ շնորհակալություն է հայտնում իր ընտանիքի անդամներին ու հարազատներին, ովքեր միշտ իր կողքին են ու հույս հայտնում, որ շատ շուտով կապաքինվի:
Մովսիսյանը վնասվածք է ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում:
Ընդգծենք նաև, որ Մովսիսյանը շաբաթներ առաջ էր հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, որտեղ մի քանի տարի շարունակ իր մուտքն արգելված էր: