Չպետք է հալածել նրանց, ում կարծիքները տարբերվում են նրանցից, ում դուք համարում եք կուռք․ Նաիրա Զոհրաբյան
«Կառավարությունը միշտ մտածել է, որ խորհրդարանն իրենց attach ֆայլն է, որին կարող են ինչ-որ բան պարտադրել և օգտագործել են ԱԺ-ն որպես «կնոպկա», հիմա նոր հարաբերություններ պետք է կառուցենք»։
«Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ այս տեսակետը հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանն ունեցել է «պադոշ», անընկալունակ կառավարություն, որի հետ հնարավոր չի եղել աշխատել․․․ Անցել են ժամանակները, երբ պետք է հալածել բոլոր նրանց, ովքեր քո կարծիքից տարբերվող կարծիք են հայտնում այն մարդկանց մասին, որոնց դուք համարում եք կուռք։ Պետք է անցնեն կռապաշտության ժամանակները։ Եթե ուզում ենք, որ լինի զարգացում, ապա պետք է ամեն ինչի մասին խոսել հրապարակային, ոչ թե պատերի տակ: Մեր երկիրը քանդել են պատերի տակ խոսելը, ստվերը, կուլուարները»,-ասաց Զոհրաբյանը։