Ոստիկանապետը նոր տեղակալ ունի
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անուբաղ Համբարյանին Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում:
Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վարդան Մովսիսյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ: