«Արցախը» պայմանագիր ստորագրեց Ռոբերտ Արզումանյանի հետ (ֆոտո)
«Արցախը» պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի Ազգային Հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում», դանիական «Ռանդերսում» և «Փյունիկում»:
Ռոբերտը Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է, ում հետ «Արցախը» մեծ հույսեր է կապում:
Բարի գալուստ մեր ընտանիք Ռոբերտ»,- ասված է գրառման մեջ: