«Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը սպառնացել է՝ «դավաճանները» կպատժվեն

Այս թեմայով
- Նոր տերերի մոտ դեռ խրախճանք է, նոր տերերը դեռ չեն կշտացել...
- Երբ քաղաքապետդ ոչ միայն ամոթ չունի, այլ նաև անգրագետ և ստախոս է
- Պարո՛ն Մարության, Ձեզ սպառնո՞ւմ են․․․ Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով․ Անի Սամսոնյանի կոշտ ելույթը (տեսանյութ)
- Երևանում դեռ 4 տարի էլ հանրային տրանսպորտը կմնա նվաստացուցիչ. Կարեն Չիլինգարյան
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով` այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Քաղաքապետ Գրիգորյանը ուզում է հայտնաբերել իր հրահանգը չկատարած և հանրահավաքին մասնակցած «դավաճաններին»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: «Մասնակցողները կազատվեն աշխատանքից»,- խոստացել է քաղաքապետը»:
Մանրամասներըը՝ թերթի այսօրվա համարում