2026 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի միաժամանակ 3 երկրներում
FIFA-ում անցկացված քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի 3 երկրներում։ Այս մասին իմանում ենք Ntv.ru-ից։
Մունդիալ 2026-ը կհյուրընկալեն ԱՄՆ-ն, Մեքսիկան ու Կանադան։ Ընտրություններն անցկացվել են Մոսկվայում տեղի ունեցած՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Որոշումն ընդունվել է էլեկտրոնային քվեարկության ժամանակ, որտեղ այդ 3 երկրների մրցակիցը Մարոկկոն էր։
Հավելենք նաև, որ քվեարկության արդյունքում ԱՄՆ-ն, Մեքսիկան ու Կանադան ստացել են 134 ձայն, իսկ Մարոկկոն՝ 65 ձայն։