Իսպանիան կընդունի 629 ներգաղթյալի նավը, որը մի քանի օր է՝ կանգնած է Սիցիլիայի ափերին
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել «Ակվարիուս» նավն իր 629 ներգաղթյալով, որը մի քանի օր է, ինչ կանգնած է Սիցիլիայի ափերին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարգադրել է բացել Վալենսիայի նավահանգիստը ներգաղթյալների առաջ:
Նա ասել է, որ դա իրենց պարտքն է մարդասիրական օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: «Ակվարիուս» նավն արդեն մի քանի օր է, ինչ կանգնած է մնացել Միջերկրական ծովում,այն բանից հետո, երբ Իտալիայի նորանշանակ վարչապետ Մատեո Սալվինին չթույլատրեց նավը նավամատույց մտցնել:
Նա հայտարարեց, որ ներգաղթյալներին պետք է ընդունի Մալթան, սակայն վերջինս ևս հրաժարվեց ընդունել ներգաղթյալներով նավը: Ներգաղթյալների մեծ մասը Աֆրիկյան մայրցամաքից է: