Մադրիդի «Ռեալ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Ֆուտբոլային աշխարհը դեռ չի հասցնում ուշքի գալ Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Զինեդին Զիդանի հեռացման լուրից։ Զիդանը գեղեցիկ եկավ, իր գործն արեց ու գեղեցիկ էլ գնաց։
«Ռեալ»-ն էլ իր հերթին շարունակում էր փնտրտուքները ու նաև պետք է նշել, որ մի քանի թեկնածուներ նույնիսկ հասցրեցին մերժել իսպանական ակումբին։
Արդեն երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեն կգլխավորի ակումբը։ Այս լուրը շատ հակասական մեկնաբանություններ բերեց իր հետ, քանի որ մասնագետների մի մասն ընդգծում է, որ շատ ավելի լուրջ մասնագետներ կան, ովքեր կարող էին գլխավորել ակումբը։