Փաշինյանը հանդիպումներ կունենա Պուտինի և Մեդվեդևի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում է Մոսկվայում և հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև ներկա է գտնվելու բացման խաղին.
«Աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ Աննայի հետ: Հանդիպումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Կմասնակցենք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, ներկա կլինենք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին: Լավ եղեք:)»,-գրել է Փաշինյանը: