Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից. նրա խափանման միջոցը փոխվեց անձնական երաշխավորությամբ
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։
Գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանն իր հերթին հայտարարել էր, որ չի առարկում միջնորդությանը՝ հաշվի առնելով առողջական վիճակը: