Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ տուժած վարորդն օրեր անց հիվանդանոցում մահացել է (ֆոտո)
Հունիսի 7-ին, ժամը 5.40-ի սահմաններում վթար էր տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն: Այդ մասին տեղեկացրել էին ոստիկանությունից:
Հունիսի 12-ին, ժամը 11.35-ին, սակայն, «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1982 թ. ծնված Նորայր Իսախանյանը, հիվանդանոցում մահացել է: