Քիմ Քարդաշյանն օգնել է Էլիս Ջոնսոնին դուրս գալ բանտից
Օրերս հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ Տանն էր․ նա հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկել էին սևամորթ Էլիս Ջոնսոնին ներում շնորհելու հարցը: Է․ Ջոնսոնին ազատելու համար Քիմ Քարդաշյանը և նրա փաստաբանները մի քանի ամիս աշխատել էին։
Հատկապես Քիմը շնորհակալ է Ջարեդ Քուշներին, Դ․ Թրամփին՝ Ջոնսոնի ազատության համար։
Լուրն անձամբ Քարդաշյանն է հայտնել բանտում գտնվող Էլիսին և ինչպես աստղն է խոստովանել, մի քանի րոպե միայն հեծկլոց էր: Քիմը նկատել է նաև, որ Ջոնսոնն այնպես է բղավել, որ ինքն ամբողջ կյանքում այդ ճիչը չի մոռանա։ Ի դեպ, Ջոնսոնը Քիմին անվանել է պատերազմի հրեշտակ։
Ջոնսոնը ցմահ դատապարտվել էր թմրանյութերի տարածման համար։
Ինչպես իր էջում գրել է հայազգի աստղը, ինքը մտադիր է մտերմություն անել Ջոնսոնի հետ և գտնում է, որ այժմ նա լավ ձեռքերում է՝ իր ընտանիքի գրկում։
Իհարկե, եղել են քննադատություններ Քիմի հասցեին, որ հայտնիները խառնվում են քաղաքականությանը, սակայն Քարդաշյանն ասել է, որ ինքը սպասում էր հակազդեցության և գտնում է, որ պարզապես պետք է օգնել մարդկանց ինչը և արել է։