«Մենք պետք է գնանք նրան, որ պարտադիր բաղադրիչը հանվի. դա է խնդիրը». Արմեն Ռուստամյան
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո չի տեսնում Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը։
Այդ մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա դիտարկմամբ՝ Մանե Թանդիլյանը՝ որպես սոցիալական ոլորտի ղեկավար, ներկայացրել էր մի ծրագիր, որը մերժվել է, իսկ իրենց պարագայում մի քիչ այլ է: Ամեն դեպքում ՀՅԴ-ն հետևողական կլինի և կփորձի լուծել պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։
«Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»,- ասաց նա և հավելեց, որ կառավարությունում քննարկվող հարցը ոչ թե վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղված էր հարցի վերաբերյալ մեղմացման ճանապարհներ գտնելուն։
«Ինքը՝ վարչապետն էլ, արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու խնդիր կա, արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել»,- նշեց Ռուստամյանը։