Բիզնես ունի, երեխա ունի, դրանք սաղ մի կողմ՝ սիրո՞ւմ են կաթողիկոսին՝ ես չեմ լսել ոչ մեկից, որ հավանի նրան․ Արտակ Ալավերդյան (տեսանյութ)
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային եկեղեցական շարժման անդամ Արտակ Ալավերդյանը վստահ է՝ ոչ ոք կաթողիկոսին չի սիրում։
«Անդրադարձ» մամուլի ակումբում նա ասաց, որ փաստեր չեն քննարկվում՝ ունի՞ երեխա կաթողիկոսը, թե՞ ոչ, ունի՞ բիզնես, թե՞ ոչ, օրինակա՞ն է զբաղեցնում Հայրապետի պաշտոնը, թե՞ ոչ․ հարցն այն է, որ նրան ոչ ոք չի սիրում։
«Ես 34 տարեկան եմ և 34 վայրկյան անգամ չեմ լսել որևէ մեկից, որ ասի՝ սիրում է կաթողիկոսին կամ լավ բան խոսի նրա մասին»,- ասում է մեներգիչ, մասնագիտությամբ տնտեսագետ Արտակ Ալավերդյանը՝ վկայակոչելով նաև այն մեկնաբանությունները, որոնք ուղղված են Գարեգին Բ Կաթողիկոսին։
Մանրամասները՝ տեսանյութում