Ելիզավետա Դանիելյանը Սահմանադրական Դատարանի դատավոր չընտրվեց
Կողմ՝ 36, դեմ` 17․ Ելիզավետա Դանիելյանը Սահմանադրական Դատարանի դատավոր չընտրվեց։
Ազգային Ժողովի 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, պատգամավոր։ Ազգային ժողովն ամփոփեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատավորի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանի ընտրության արդյունքները։
Հիշեցնենք նաև, որ «Ելք»-ը և «Ծառուկյան» խմբակցությունը չեն մասնակցել ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։