Անկախ իմ գործունեության ոլորտից՝ ծառայելու եմ հանուն իմ մարզի․ Լոռու փոխմարզպետը հրաժարական տվեց
Լոռու Հանրապետկան փոխմարզպետ Տիգրան Բադոյանը հրաժարական է տվել։ Այդ մասին Բադոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Լոռու Սիրելի լոռեցիներ, թանկագին բարեկամներ, հարգելի գործընկերներ
Այսօր ես ևս փոխմարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին համատեղ աշխատանքի ու մարզի զարգացման գործում մեր ներդրած համատեղ ջանքների ու նվիրված աշխատանքի համար: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև այն համայնքի ղեկավարներին, որոնց հետ աշխատելու և տարաբնույթ ծրագրեր իրականցնելու պատիվ եմ ունեցել:
Հարգելի մշակութային գործիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ իմ շնորհակալական խոսքերն եմ հղում նաև ձեզ: Մենք ձեզ հետ միասին ևս բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել:
Թանկագին բարեկամներ
Հետագայում ևս, անկախ իմ գործունեության ոլորտից, ծառայելու եմ հանուն իմ մարզի ու սիրելի լոռեցիների»: