Կարեն Կարապետյանը հրաժեշտից առաջ որոշեց վատություն անել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
«Եթե սա է մեր պետական քաղաքականությունը, երբ 33% աղքատ բնակչություն ունեցող երկրում պետությունը սահմանափակումներ ու արգելքներ է դնում բարեգործություն անող մարդու կամ կազմակերպության վրա, ապա խոսքերն ավելորդ են»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: