«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Տալալաևը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը հաջորդ մրցաշրջանից կանվանափոխվի «Երևան», գլխավորեց ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը։Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը նախատեսված է երկու+մեկ տարբերակով։ Անդրեյ Տալալաևը աշխատել է «Ռոստով», «Վոլգա», «Կուբան» և «Տամբով» թիմերում, մարզել է նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականը։