Ի՞նչ էր կատարվում երեկ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումից առաջ Հյուսիսային Կորեայի լրատվական դաշտում
Չնայած, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի ունեցավ երեկ, սակայն Փհենյանի պաշտոնական լրատվամիջոցները չեն շտապում Հյուսիսային Կորեայի ժողովրդին հայտնել սպասվելիք հանդիպման մասին:
Նման գործելաոճը հաճախ է հանդիպում Հյուսիսային Կորեայում, երբ կարևոր իրադարձությունները չեն հայտնվում տեղի բնակչությանը, մինչ դրա արդյունքները պարզ չդառնան: Դրա փոխարեն ազգային հեռուստատեսությամբ մի քանի անգամ նշվել է, որ առաջնորդ Կիմ Չեն Ընը ջանքեր է թափում խաղաղ բանակցությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
Հեռուստատեսությամբ տեղեկացվել է միայն, որ գագաթնաժողով է տեղի ունենալու, սակայն՝ որտեղ և երբ է տեղի ունենալու, չի ասվում, գաղտնի է պահվում նաև մասնակից երկրների անունները: Պարզ է, որ հյուսիսկորեական լրատվամիջոցներին հրահանգվել է ոչինչ չհաղորդեն, մինչև տեղի կունենա Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը: Մինչ այդ, ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է պատմական հանդիպմանը, որի կայանալը մինչև վերջին պահը կասկածի տակ էր դրված: