ԱՍՈւԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրաժարականի պահանջը
Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամներ Հովհաննես Գևորգյանը և Կարեն Պետրոսյանը:
Թեմա` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են պահանջել Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրաժարականը` պնդելով, որ կաթողիկոսը զավթել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը և պետք է անհապաղ հեռանա` աթոռը զիջելով նորընտիր, ժողովրդի կողմից սիրված և ընդունված Հայրապետի:
Շարժման մասնակիցները կխոսեն նաև առաջիկա քայլերի և ծրագրերի մասին, ինչպես նաև կներկայացնեն նոր փաստեր` եկեղեցու ներսում թույլ տրված և կաթողիկոսի անվան հետ կապվող չարաշահումների վերաբերյալ:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: