Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Վաղինակ Սարգսյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: