Տեսանյութ. Հանրապետականը «նոկաուտ» դեռ չի ստացել, հարկավոր է գործը հասցնել մինչև «նոկաուտի». Factor.am
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն արձանագրելու ամենակարևոր քայլը խորհրդարանը ցրելն է:
Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, վտանգ կա: Դանդաղ գործող ռումբի նման խորհրդարանում էդ խումբը նստած է և ամենևին պետք չէ հավատալ նրանց, նրանց խոսքերին, որ իրենք աջակցում են էսօրվա կառավարությանը»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ փոխնախագահը համոզված է՝ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որևէ համակարգային փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: «Ես, օրինակ, չեմ պատկերացնում «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտում առանց խորհրդարանական ընտրությունների: Դրանք առաջին հայացքից գուցե չեն կապվում իրար հետ, բայց մեծ խնդիրներ լուծելու համար պետք է արդար ընտրություններ անցկացնել»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ ընդհանուր գործընթացը պետք է գնա այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ տեղի ունեցավ հեղափոխությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor.am-ի տեսանյութում.