Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են
Հասարակություն

Այդ պաշտոնը նրան վստահելը վտանգավոր է. ՍԴ հայտարարությունը

ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից՝ հավելելով.

«Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում մեկ ձայնի առավելությամբ ընտրվում է Ելիզավետա Դանիելյանը՝ ստանալով 88 ձայն:

Դատավորների ընդհանուր ժողովը Ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Ելիզավետա Դանիելյանին:

Մայիսի 24-ին է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց համապատասխան հայտարարություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը և Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում:

Հիշյալ գործընթացում Դատավորների ընդհանուր ժողովն անտեսել է Սահմանադրական դատարանի 2017թ. հունիսի 20-ի թիվ ՍԴՈ 1374 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համատեքստում, պետության և հասարակության կյանքում հասարակական կազմակերպություններին վերապահված հանրային վերահսկողության դերը: Անտեսվել են հանրության վստահությունը երաշխավորող ընթացակարգերը՝ վնասելով թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, թե՛ Սահմանադրական դատարանի և թե՛ առաջադրվող դատավորի հեղինակությանը (տես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարարությունը, որով մտահոգություն էր արտահայտվել հիշյալ գործընթացի վերաբերյալ):

Միայն վերը շարադրվածը, ինչպես նաև այդ կապակցությամբ Ելիզավետա Դանիելյանի անտարբերությունը բավարար է այն համոզմունքի համար, որ վերջինիս չի կարելի վստահել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, որին հավակնողը, ըստ էության, պետք է լինի հանրության խղճի կրողը:

Բացի վերոգրյալից, անհրաժեշտ և էական ենք համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, թե տիկին Ելիզավետա Դանիելյանն իր մասնագիտական և անձնական հատկանիշներով որքանով է համապատասխանում Բարձր դատարանի դատավորի պաշտոնին:

Այսպիսով, տիկին Ելիզավետա Դանիելյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով և պաշտոնավարում է մինչ օրս: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում իր մասնագիտական և անձնական հատկանիշները դրսևորել է հենց պալատի կազմում՝ Վճռաբեկ դատարանի գործունեության, ինչպես նաև, դատական ակտերի շրջանակներում իր դիրքորոշումն արտահայտելու կամ չարտահայտելու միջոցով:

2009 թվականից առայսօր, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշումներ է կայացրել դատարան բերված բազմաթիվ վճռաբեկ բողոքների կապակցությամբ, ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում արձանագրված իրավունքի խախտման գործերի վարույթների վերաբացման վերաբերյալ, դրսևորել է Սահմանադրության և օրենքների սահմանադրաիրավական բովանդակության նկատմամբ անհաղորդ դիրքորոշումներ, որոնք ի հայտ են գալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումների ուսումնասիրությունից: Սահմանադրական դատարանի որոշումների կատարման բազմաթիվ ձախողումների հիմնական պատճառը հանդիսացել է հենց Վճռաբեկ դատարանը:

Հիշյալ դրսևորումների լիիրավ մասնակից է եղել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, այժմ՝Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածու տիկին Ելիզավետա Դանիելյանը:

Նկատի ունենալով, սակայն, որ վճռաբեկ դատարանի հիշյալ գործունեության վերլուծությունը չափազանց ընդգրկուն և ծավալուն պրոցես է, անդրադառնանք ամենացայտուն և հանրային առավել մեծ հնչեղություն ստացած այն գործերին և դրանց կապակցությամբ կայացված որոշումներին, որոնց մասնակցել կամ չի մասնակցել դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Այսպիսով, 2009 թվականից Վճռաբեկ դատարանը եղել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության այն ատյանը, դատական կարգով վերանայել է․

ա) «Մարտի 1-ի» գործերը[1], բ) Վահե Ավետյանի՝ «Հարսնաքարի գործ» անվանումը ստացած գործը, գ) Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների գործը և նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռի վերաբերյալ բողոքը, դ) Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, ե) Գևորգ Սաֆարյանի «տոնածառի» գործը, ը) Վարդգես Գասպարիի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների վերաբերյալ գործը[2] և ըստ էության, այդ գործով բողոքը, որով օրենքի սահմանադրաիրավական բովանդակության սխալ ընկալման և կիրառման արդյունքում այն համարվել է ժամկետի բացթողմամբ ներկայացված[3], թ) Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող» խափանման միջոցի գործերը, որոնք Վճռաբեկ դատարան են հասել այն ժամանակ, երբ վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը՝ որպես խափանման միջոց, արդեն փոփոխված է եղել դատախազության կողմից, սակայն վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել բերված բողոքները:

Վերը նշված գործերը հանրային ուշադրության տակ եղած գործերի ոչ սպառիչ ցանկն է, որոնցով Վճռաբեկ դատարանի անգործությունը վկայում է բազմաթիվ այն գործերի, որոնք չեն եղել մեծ ուշադրության ներքո, էլ ավելի անմխիթար ճակատագրի մասին:

Բացի վերոգրյալից, լրջագույն հարց է նաև ինչպես ազգային այնպես էլ միջազգային մակարդակում բարձրացված՝դատարանների կողմից կալանքների միջնորդությունների գրեթե տոտալ բավարարման և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի անգործության հարցը, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի յուրաքանչյուր դատավորի անկախության բացակայության ամենաուղղակի ցուցիչն է:

Գործելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կազմում՝ դատավոր Ելիզավետա Դանիելյանը, բացի գործերի քննությանը մասնակցելուց կամ որոշումներ ստորագրելուց, այլ գործունեությամբ աչքի չի ընկել, մասնավորապես՝ նա երբևէ հանդես չի եկել հատուկ կարծիքով, չի մատնանշել այս կամ այն գործի քննության ընթացքում տեղ գտած մարդու իրավունքների խախտման դեպքերը: Սա վկայում է մեծամասնության դիրքորոշումից տարբերվող դիրքորոշման բացակայության կամ այդ դիրքորոշումը հրապարակելու համարձակության բացակայության մասին:

Վերոնշյալ երկու հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում անգամ, ակնհայտ է դառնում, որ այս թեկնածուն անկարող է ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, եթե չասենք, որ այդ պաշտոնը նրան վստահելը վտանգավոր է:

Այս ամենից բացի, Վճռաբեկ դատարանի կազմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ընտրության հարցի շրջանակներում չափազանց կարևոր է անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցին, որն այդպես էլ հավուր պատշաճի քննարկման առարկա չդարձավ: Զեկույցը վեր է հանել դատական համակարգի՝ մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կոռումպացվածության վերաբերյալ ծայրահեղ մտահոգիչ հանգամանքներ և տվել վկայություններ:

Հիշյալ հանգամանքների լույսի ներքո, ոչ միայն լրջագույն վտանգ է այդ հրապարակումներով բարձրացված խնդիրներով արատավորված դատավորների կազմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը, այլ առհասարակ նրանց՝ դատավորի պաշտոնում, պաշտոնավարելու հեռանկարը:

Սույնով հիշեցնում ենք, որ տիկին Ելիզավետա Դանիելյանը 2015թ․ մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին, որի ընթացքում իր մասնագիտական և անձնական հատկանիշների գնահատման արդյունքներով չի ընդգրկվել Եվրոպայի խորհրդարանական վեհաժողով ներկայացվող երեք թեկնածուների ցուցակ: Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի բարձր դատական մարմին է, որը պետք է համալրեն լավագույն և ամենաարժանի թեկնածուները:

Անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի՝ հունիսի 5-ի Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած հրաժարականի դիմումից հետո, Բարձրագույն դատական խորհուրդն 2018թ. հունիսի 7-ի նիստում, արձանագրելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և հաշվի առնելով ներկայացված իրավակարգավորումները, կազմակերպել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով, Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրված 15 թեկնածուներից միայն չորս են ստացել 2-ական ձայն, մնացած 11 թեկնածուները, որոնց թվում է եղել նաև Ելիզավետա Դանիելյանը, որն ստացել է 0 ձայն:

Քվեարկության արդյունքով, ըստ այդմ, Ելիզավետա Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար համարվել է անհամապատասխան թեկնածու՝ ստանալով 0 ձայն։ Սակայն, ինչն ավելի կարևոր է, Ելիզավետա Դանիելյանը, առաջադրված լինելով որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, չի հրաժարվել իր հնարավորությունները Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մրցույթում փորձելուց, ինչն ակնհայտ է դարձնում նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին անհամատեղելի անձնական հատկանիշները, քանի որ պարզ է, որ ընտրվելով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, վերջինս պետք է հրաժարվեր կա՛մ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից կա՛մ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից: Առաջին հայացքից անմեղ թվացող գործընթացը վկայում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի նկատմամբ Ելիզավետա Դանիելյանի բավական անլուրջ և միայն սեփական, մասնավոր նպատակահարմարության տեսանկյունից ցուցաբերած մոտեցման մասին:

Ելնելով վերը նշվածից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ակնկալում է, որ այս փուլում, Ազգային ժողովը հաշվի կառնի վերը նշված մտահոգությունները և իր քվեարկությամբ կստեղծի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար արդարության, հավասարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ մրցույթային ընթացակարգով նոր թեկնածուի ընտրության և առաջադրելու պայմաններ»: