Աղդամի ավերակներն ու խորհրդավոր քաղաքը՝ մզկիթի աշտարակից․ NEWSPRESS.am-ի բացառիկ տեսանյութը
Արցախյան պատերազմի ժամանակ Աղդամ քաղաքը կարևոր ռազմական նշանակություն ունեցող տարածք է եղել Ադրբեջանի համար, որտեղից գնդակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը։ Մինչ պատերազմը, Աղդամն ամենախոշոր քաղաքներից մեկն է եղել տարածաշրջանում։ Մինչ պատերազմը, քաղաքի բնակչությունը եղել է 28-30 հազար։
1993 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի հսկողության տակ։ Աղդամում այսօր կանգուն է մնացել միայն պարսկական մզկիթը, որը կառուցվել է 1868-1870-ական թվականներին։
Քաղաքն ամայի է ու ավերված։ Մզկիթի մինարեթից երևում է ահռելի քաղաքն՝ իր ավերակներով։ Սակայն նույնիսկ այս վիճակում շատերին գրավում է այս խորհրդավոր ու ավերված քաղաքը։
NEWSPRESS.am-ի բացառիկ տեսանյութը՝ Աղդամ քաղաքից։