Ադրբեջանը որպես ազգ դեռևս չի էլ ձևավորվել. Արա Պապյան (տեսանյութ)
Ադրբեջանցիները միշտ էլ քոչվոր են եղել: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերջին ակտիվությանը:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքի ու տեխնիկայի կուտակումների մասին՝ Պապյանն ասաց, որ դրանով փորձ է արվում սրել իրավիճակը, սակայն, նրա համոզմամբ, նրանք չեն գնա հարձակման, որովհետև ո՛չ հոգեբանորեն, ո՛չ էլ զինուժի տեսակետից պատրաստ չեն պատերազմի:
«Հնարավոր է՝ նրանք մեզնից ավելի շատ զենք ունեն, բայց ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ նրանք չեն կարողանում կիրառել դա»,- ասաց բանախոսն ու հիշեց իր զրույցն ազատամարտիկներից մեկի հետ. «Երբ կռվող տղերքից մեկին ասացի, որ Ադրբեջանը նոր տանկեր ունի, ուրախացավ՝ «մեկ ա, դրանք մերն են լինելու...»,-ասաց: Դեռ Մոնթեն ժամանակին թույլ չէր տալիս տանկերը ոչնչացնել. դրանք գրավում էին և օգտագործում թշնամու դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութերում