Ծառուկյան խմբակցության պատգամավորները հանդիպել են IYDU ղեկավար կազմի հետ (տեսանյութ)
ԲՀԿ երիտասարդների միության ներկայացուցիչներն ու ԱԺ Ծառուկյան խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր հանդիպում են ունեցել Միջազգային դեմոկրատական երիտասարդական միության ղեկավար կազմի և անդամների հետ:
Միջազգային դեմոկրատական երիտասարդական միությունն աշխարհի ամենամեծ աջ-կենտրոնամետ քաղաքական ուժերը համախմբող երիտասարդական կառույցն է:
ԲՀԿ երիտթևը պատրաստվում է այս կազմակերպության հետ ունեցած ընկերական հարաբերություններն առաջիկայում վերածել փաստաթղթավորված պաշտոնական գործընկերության: