Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
Վազող տողեր

«Երազում եմ տուն ունենալ»․ Բաքվի կայարանում այրվող հայ կինն ու 2 եղբայրների «հերթափոխով կյանքը»

Դուռը ծեծեցի մի քանի անգամ։ Հանրակացարանի նեղ ու երկար միջանցքի վերջին դուռը բացող չկար։ Դրսից ականջ դրեցի ու լսեցի հեռուստացույցի ձայնը։ Չհանձնվեցի ու նորից ծեծեցի։ Դուռը բացեց տարեց կինը, ու ներս մտա։ 58-ամյա Ալոյան Էդուարդն ինձ դիմավորեց, նստեցինք հյուրասենյակում, որը համապատասխանաբար նաև ննջասենյակ էր։

Փոքրամարմին տղամարդու մատների վրա դաջված էր իր ծննդյան թվականը։ Մի փոքր անվարժ էր խոսում, ու դժվարությամբ էի ընկալում, թե ինչ էր ասում։ Սենյակի պատից կախված էր արցախյան-պապենական գորգը, իսկ գորգից էլ կախված էր նրա ծնողների լուսանկարները։

Տունը փոքր էր, ու պայմաններն անմարդկային էին։ Էդուարդն ու իր եղբայրը տուն չունեն ու ստիպված 4 ամիս նա էր ապրում այս տանը, իսկ 4 ամիս եղբայրը վարձով էր ապրում։ Հետո տեղերով փոխվում էին։ Չի ցանկանում կռվել իր եղբոր հետ ու դրա համար էլ ապրում են «հերթափոխով»։ Այս տունն էլ իր մորն են տվել, քանի որ հաշմանդամ էր։

Էդուարդը Բաքվից է, ով 1990 թվականին հրաշքով փրկվել է ու գաղթել Ստեփանակերտ։ Խնամքով պահում է փախստականի փաստաթուղթն այն հույսով, որ օրերից մի օր նրան կկանչեն ու կասեն․ «Դու փախստական ես ու քեզ տուն ենք տալիս»։ Գաղթի մասին հիշելիս տխրում է, գլուխը կախում ու հուզվում։ Ձայնն էլ դողում է մի փոքր։

«19 տարեկան էի այդ ժամանակ։ 9 հոգով հավաքվեցինք ու որոշեցինք Բաքվի կայարանից գալ Աղդամ։ Հասանք կայարան ու էն, ինչ տեսանք, սարսափեցինք։ Մի կնոջ մերկացրեցին, վրան բենզին լցրեցին ու սկսեցին վառել։ Մի կնոջ ձեռքն էլ կտրել էին ու գետնին ընկած գոռում էր ու արյունաքամ լինում։ Սարսափեցինq ու որոշեցինք հետ դառնալ։ Մի քանի օր հետո նորից եկա ու կարողացա գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դա իմ կյանքի վերջին օրն էր Բաքվում։ Էլ չեմ գնացել ու չեմ էլ ուզում գնալ։ Չեմ էլ մտածում, որ կարող է օրերից մի օր հաշտվենք մենք ու ադրբեջանցիները։ Հիմա էլ խոսում են հողերի մասին, բայց չեն մտածում, որ էդ հողերի համար զոհվել են շատերը»։

Հուզվեց, քանի որ այլևս չէր կարողանում վարժ խոսել։ Ոտքի կանգնեց ու որոշեց իր ձեռքով սուրճ պատրաստել։ Կինն էլ ասաց, թե «Իրա դրած սուրճը շատ լավն ա»։
Ցույց տվեց խոհանոցն ու բաղնիքը․ «Ես մինչև հիմա տաշտի մեջ եմ լողանում։ Դնում եմ հյուրասենյակում ու լողանում։ Էսպես ապրող մարդ տեսնես էլի կա՞»։

«Ստանում ենք շատ քիչ գումար։ Երեխաներ չենք կարողացել ունենալ։ Կինս էլ հաշմանդամ է։ Էս ամենի հետ մեկտեղ էլ փորձում եմ եղբորս հետ համերաշխ լինել ու չկռվել։ Տան հարցով էնքան նամակ եմ գրել, բայց ոչ մի պատասխան ու արձագանք»։

Հետո հարցրեցի, թե ի՞նչ երազանք ունի: Լռեց։ Չգիտեր, թե ինչ պատասխանի կամ էլ այս հարցն իրեն կյանքւոմ առաջին անգամ էին տալիս։ Մենք լուռ նստած էինք իրար դիմաց։ Տան տիկինն էլ սենյակն էր հավաքում։ Լռությունը կոտրվեց։

«Երազում եմ տուն ունենալ»։

Խմեցի համեղ սուրճն ու դուրս եկա։ Ինձ հետ միասին դուրս եկավ, վառեց ծխախոտն ու կանգնեց անձրևի տակ։ Ծխախոտը վար ընկավ։ Գետնից վերցրեց թաց ծխախոտը, որն արդեն բանի պետք չէր ու ինձնից ծխախոտ խնդրեց։ Կյանքում առաջին անգամ զղջացի, որ չէի ծխում։