Երեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ Թևանյան
Քաղաքականություն

Երջանկությունից ուշքի չի գալիս

Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն, ով արդեն նախարարության ներսում հասցրել է հունից հանել իրենց գործի գիտակ, սփյուռքի նախարարության ուղն ու ծուծին տեղյակ մի շարք աշխատակիցների, սեփական PR բաղադրիչն ավելացնելու և ինքնակրթությամբ զբաղվելու իր անհագ ցանկությունն ի ցույց դնելու համար հետևյալ գրառումն է արել․

«Ահա այսպիսի երկխոսություն ունեցանք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ քննարկում էինք իմ առաջին հնարավոր այցի թեման:

Վարչապետ -Իսկ դու նաև արաբերե՞ն գիտես:

Ես -Չէ:

Վարչապետ -Վատ է, շատ վատ է:

Ես -Հիմա ի՞նչ, հրաժարակա՞ն տամ:

Վարչապետ -Չէ, ուղղակի արաբերեն էլ սովորիր:

Հ.Գ. Օ՜ֆ, օ՜ֆ, երբ ինչ-որ հրաշքով գա այն օրը՝ գրաֆիկս մի քիչ թեթևանա, պիտի սկսեմ նաև արաբերեն սովորել, ինչպես ասում են՝ վարչապետն է ասել»:

Վարչապետի՝ «նաև արաբերե՞ն գիտես» հարցը համայն հայության համար ֆեյսբուքյան էջում գրելով, այս երիտասարդը փորձել է հասկացնել, որ հայերենից բացի տիրապետում է նաև այլ լեզուների՝ մոռանալով, որ լեզուներին տիրապետելուց զատ, բազմաթիվ այլ հմտություններ են պետք Սփյուռքի նախարարության նման լուրջ կառույց ղեկավարելու համար, որպեսզի կարողանա գործ անել։

Իսկ գործ՝ նա դեռ չի արել: Փոխարենը՝ Հայրապետյանն իր նախորդի որոշ ծրագրեր է կասեցրել, և քանի որ վստահ է, որ հնարավոր է՝ տեղն ավելի կրեատիվ ծրագիր չառաջարկի, որոշել է դրանք ժամանակավոր կասեցնել։

Խոսքը վերաբերում է «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Ամառային դպրոց» ծրագրերին, որոնց կասեցման ժամանակը երբ ավարտվի, հավանաբար, նախարարը դարձյալ գործի կգցի իր ֆեյսբուքյան էջը և մի իմաստուն գրառմամբ կորոշի դրանք շարունակել։

Իսկ քանի դեռ Հայրապետյանը վայելում է բախտի նվերը, հասարակությունը սպասում է: Սպասում է հայրենադարձության կազմակերպման, հայկական համայնքներում տիրող խնդիրների բարձրաձայնման, սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման, որոնց լուծման ուղղությամբ դեռ որևէ գործուն սխեմա այս տղան չի առաջարկել։

Հեղափոխության էյֆորիան անցնում է և պետք է շտապել գործել, թե չէ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ նախարար դարձած Հայրապետյանն, ով իրեն բաժին հասած երջանկությունից դեռ ուշքի չի գալիս, կարող է տապալվել, իսկ որ ամենավատն է՝ քայլ կարող է անել ու նրան տապալել նույն այն ժողովուրդը, որը նրան վեր է բարձրացրել։

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ նախարարը՝ դարձյալ մոդայիկ դարձած ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են:

NEWSPRESS.am